Հայ սոպրանոյին նամակով հրավիրել են Դրեզդեն, ապա ադրբեջանցի երգչի պատճառով չեղարկել այն

Հայ սոպրանոյին նամակով հրավիրել են Դրեզդեն, ապա ադրբեջանցի երգչի պատճառով չեղարկել այն

PanARMENIAN.Net - Հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանին ներկայացնող ֆրանսիական Massis Opéra գործակալությունը հայտարարել է, որ սոպրանոն 2020-ի փետրվարին հրավիրված է եղել երգելու Դրեզդենի օպերային թատրոնում:

Գործակալությունը ներկայացրել է նաև Դրեզդենում կայանալիք փառատոնի կազմակերպիչ Semper Operaball ընկերության կողմից հետաքրքրվածության մասին վկայող տվյալներ և տարածել է հաղորդագրություն: Հաղորդագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Մանթաշյանը:

Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանոյի հետ: Աղբյուրը նշել է, որ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել են չներկայանալ:

«2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն:

Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր: Հետևաբար` Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հունվարի 10-ին ստացվել է վերջին գրավոր հաղորդագրությունը, որում ասվում էր, թե Յուսոուֆ Էյվազովը քաղաքական պատճառներով չի ցանկացել հանդես գալ Մանթաշյանի հետ:

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն ազդում մասնագիտական կյանքի վրա:

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը