Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

Վրաց-ադրբեջանական սահմանին քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացի Գ. Ի.-ն Ադրբեջանի հետ սահմանին, հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է և պատանդ վերցրել՝ ստիպելով իր հետ անցնել սահմանի չհամաձայնեցված հատված:

Ինչպես հայտնում է Regionmonitor.com-ը՝ միջադեպի ընթացքում վրացին նաև մի քանի անգամ կրակել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցներն ավելի ուշ ձերբակալել են քաղաքացուն՝ սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան