Երևանում վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող կառույց է ստեղծվում19 փետրվարի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում շուտով կսկսի գործել վնասակար թափոնների վերամշակմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը։ Ինչպես PanARMENIAN.Net -ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, կազմակերպության պաշտոնական անվանումն է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ: Այն դեռ կազմավորման փուլում է: Կազմակերպությունը կզբաղվի կոշտ և վնասակար թափոններով, մասնավորապես՝ հնացած կենցաղային տեխնիկայի, էլեկտրական մարտկոցների, չօգտագործվող սանտեխնիկայի և այլնի վերամշակմամբ: ՀՈԱԿ-ի գործունեությունը կֆինանսավորվի ԵՄ կողմից հատուկ այդ նպատակով հատկացված դրամաշնորհի միջոցներից՝ մոտ 4 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 5.3 մլն եվրո դրամաշնորհ է տվել արևելյան Եվրոպայի երեք քաղաքների՝ Երևան, Տիրանա, Վարշավա, կոշտ թափոնների կառավարման գործընթացը կազմակերպելու համար։ Գումարի մեծ մասը՝ մոտ 4 մլն եվրո, բաժին է հասել Երևանին: Ծրագիրը հնարավորություն կտա ապահովելու վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում նոր ու ժամանակակից ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը, դրանց կառուցվածքային համապատասխան ոլորտներում ներդրման գործընթացին, ինչպես նաև համապատասխան ընթացակարգերի մշակմանն ու քաղաքային համապատասխան կառույցներին ինտեգրմանը: Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ Երևանում բոլոր հնարավոր վտանգավոր թափոնների առումով կլինեն վերջնական լուծումներ՝ կամ թափոնների վնասազերծման, կամ դրանց անվտանգ պահպանման համար: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |