ՈւԵՖԱ ՉԼ եզրափակչին խաղադաշտից հետևելու հնարավորություն կա 4 մարտի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի տերերը): Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և նվազագույնը 200,000 դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ անել: Մրցույթի ամփոփմանը հաշվարկվելու է քարտատիրոջ կողմից գործող Mastercard համակարգի բոլոր քարտերով կատարված վճարային գործառնությունների հանրագումարը: Մրցույթի վերջնարդյունքում պատահականության սկզբունքով ընտրված քարտատերը երկու անձի համար 2020-ի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն կստանա, ինչպես նաև 4-օրյա ուղևորություն դեպի եզրափակիչն ընդունող քաղաք: Մրցույթի հիմնական պայմանները ներկայացված են այստեղ: Ավելին իմանալու համար նաև կարելի է զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |