Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 107-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 107-ի

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը մարտի 5-ի տվյալներով հասել է 107-ի, վարակված է 3513 մարդ, հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Երկրում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար մինչև մարտի 20-ը փակվել են դպրոցներն ու համալսարանները, տեղեկացրել է Middle East Eye-ը:

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին ասել է, որ մարդիկ պետք է աշխատեն տանը մնալ և լուրջ վերաբերվեն զգուշացումներին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրում: Մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանում հիվանդների քանակը գերազանցել է 80,000-ը, մահացել է ավելի քան 3000 մարդ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում վարակված է 93,090 մարդ, իսկ մահացու դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս 214 է:

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---