ԲԱՔՈՒՆ ՎԵՐՍՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀԵՌԱՑՆԵԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Եթե Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտարկման խմբի հերթական զեկույցը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչ օբյեկտիվ լինի, ապա պաշտոնական Բաքուն վերստին կբարձրացնի զեկուցող Անդրեաս Գրոսին Ադրբեջանում դիտարկման անցկացումից զերծ պահելու հարցը: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի տեղակալ Սամեդ Սեիդովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ, ադրբեջանական պատվիրակությունը պահանջել էր փոխարինել Գրոսին մեկ այլ պատգամավորով` մեղադրելով նրան փաստերի աղավաղման մեջ Եվրոպայի Խորհրդի առջեւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը նախապատրաստելիս: Պաշտոնական Բաքվի կարծիքով, Գրոսի դիրքորոշումը «աչքի է ընկնում միակողմանիությամբ եւ սուբյեկտիվիզմով»: Ի պատասխան ԵԽ Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը նշել է, որ դիտարկման խմբի անդամներին նշանակելու կամ հեռացնելու իրավունքը պատկանում է բացառապես ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---