Վրաստանում արդեն կորոնավիրուսով 23 վարակված կա. Մեկը երեխա է

Վրաստանում արդեն կորոնավիրուսով 23 վարակված կա. Մեկը երեխա է

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Այդ տվյալները հրապարակվել են երկրի Կառավարության կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն առնչվող հատուկ կայքում:

Առաջին անգամ Վրաստանում վարակը հայտնաբերվել է երեխայի մոտ, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նա 12 տարեկան է: Նոր հաստատված 8 դեպքից 5-ը նույն ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ վարակված երեխան, տեղեկացնում է Intefax-ը՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով:

Կարանտինում գտնվում է 126 մարդ, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ են 46-ը:

Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով Իտալիայից, որտեղ կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում, տարհանել է 156 քաղաքացու:

Վրաստանում մարտի 2-ից 2 շաբաթավ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Վիրուսի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվել չեղարկել զանգվածային միջոցառումները:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---