Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանում, կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա` երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

«Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։

Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում:

Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել», - նշել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում ՀՀ կառավարությունը չի կայացրել, Փաշինյանը նշել է. «նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել«

«Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։

Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից», - նշել է նա։

Վարչապետի խոսքով` «Գոլդեն Փելեսում» մեկուսացվածները եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

Փաշինյանը նաև խնդրել է պահպանել հանգստություն եւ կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները։

Իր հերթին` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը պանդեմիա է հռչակել։

Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գաբրեիսուսը։

«Խիստ մտահոգված ենք նրանով, թե ինչքան արագ է տարածվում կորոնավիրուսը, ու դրա հանդեպ անգործությամբ», — նշել է նա։

ԱՀԿ գլխավոր տնօրենը նշել է, որ բոլոր երկրները դեռ կարող են փոխել դրա ընթացքը։

Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է:

 Ուշագրավ
Բերման է ենթարկվել Երևանում ՀԱՊԿ նիստերի և Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Տիգրան Խզմալյանը
Դա պայմանավորված է ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով
Նա նշել է, որ 2021 թ. պաշտոնական տվյալներով, ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի
---