Հռոմից ժամանածները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

Հռոմից ժամանածները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

PanARMENIAN.Net - Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրյա կարանտինի մեջ կգտնվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 16-ի առավոտվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 30 հաստատված դեպք կա։ Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---