Հեռավար ուսուցում՝ Հարվարդից, Սթենֆորդից և աշխարհի մոտ 400 այլ համալսարանից![]() 17 մարտի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հարվարդը, Սթենֆորդը, Յելը և աշխարհի մոտ 400 համալսարան կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես անցել են հեռավար ուսուցման: ԱՄՆ Դե Պոլ համալսարանի Զարգացման և տեխնոլոգիական նորարարությունների ֆակուլտետի ղեկավար Դենիել Սթենֆորդը հավաքել է համալսարանների առաջարկված էլեկտրոնային աղյուսակ՝ օնլայն ուսուցման կազմակերպման համար: Մի մասը հասանելի է ոչ միայն ուսանողներին, այլև բաց է բոլոր ցանկացողների համար: Ցանկում ներառված են 374 ուս.հաստատության նյութեր ամենատարբեր ոլորտներից: Համալսարանների ցանկը կարելի է նաև համալրել: Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մի շարք երկրներում հատուկ միջոցառումներ են իրականացվում: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Համավարակի տարածումը կանխելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս պակասեցնել շփումները, չգտնվել հանրային վայրերում և պահպանել սոցիալական հեռավորույթունը: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |