Ուհանում մասնակիորեն սկսել է գործել մետրոն

Ուհանում մասնակիորեն սկսել է գործել մետրոն

PanARMENIAN.Net - Չինական Ուհանում, որտեղից սկիզբ է առել կորոնավիրուսի պանդեմիան, մասնակիորեն սկսել է աշխատել մետրոն, գրում է BBC-ն։

Ուղևորները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել, իսկ մտնելիս և դուրս գալիս` սքանավորել անհատական «առողջության կոդը»։ Այժմ Ուհանում մետրոյի 228 կայարան է գործում, թե երբ կվերագործարկվեն մյուսները` հայտնի չէ։

Ուհանում, որը Հուբեյ նահանգի մայրաքաղաքն է, գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ավելի քան 50,000 դեպք։ Հուբեյում առնվազն 3000 մարդ է մահացել այդ հիվանդությունից։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---