ԱԺ-ն չի ընդունել հիվանդներին ու մեկուսացածներին հեռախոսի լոկացիայով հետևելու օրենքը31 մարտի 2020 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի կարողացել երկրորդ ընթերցմամբ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում էր կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը: Արդյունքում կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն:: 88-հոգանոց «Իմ քայլի» մի քանի պատգամավոր ներկա չի եղել քվեարկությանը, արդյունքում խմբակցությունն ուներ 65 ձայն։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, ինչի արդյունքում անհրաժեշտ քանակի ձայներ չեն հավաքվել: Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։ Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |