Թորոսյան․ Եվս մեկ պացիենտ առողջացել է, 150 հոգի` դուրս եկել մեկուսացումից

Թորոսյան․ Եվս մեկ պացիենտ առողջացել է, 150 հոգի` դուրս եկել մեկուսացումից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Այսպիսով առողջացածների թիվը դարձավ 31:

«Նաև մեկուսացումից դուրս է եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնել էր, որ պացիենտներից մոտ 90 հոգի թոքաբորբ ունի, նրանցից 30-ի վիճակը ծանր է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 532 դեպք կա: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
---