Fitch Ratings-ը նվազեցրել է ՀՀ վարկանիշը մինչև BB- 4 ապրիլի 2020 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ կանխատեսումը՝ «կայունից» նվազեցնելով մինչև «բացասական»։ Գործակալությունը նաև հաստատել է էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ «BB-» մակարդակը, ասվում է դրա կայքում հրապարակված հաղորդագրությունում։ 2019-ի նոյեմբերին Fitch-ը բարձրացրել էր ՀՀ վերոնշյալ վարկանշը մինչև «B+»՝ «կայուն» կանխատեսմամաբ։ Ըստ գործակալության գնահատականի` կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեծ է կախվածությունը հումքային բազայից, ՌԴ տնտեսությունից, որտեղից դրամական փոխանցումներ են արվում, և զբոսաշրջությունից, ինչը միայն մասնակիորեն կհատուցվի նավթի ցածր գների հաշվին: Նշվում է, որ դա տեղի է ունենում Հհ արտաքին պարտքի բարձր մակարդակի և ընթացիկ գործարքների կառուցվածքային դեֆիցիտի պայմաններում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Նշվում էր, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 2 օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է գրանցվել՝ հանցագործներին $16,700 է փոխանցվել Նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը ՌԴ–ն կոչ է արել վերսկսել Երևանի և Բաքվի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հանձնաժողովը զբաղվում էր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի Օգոստոսին նման ծրագրի է մասնակցել ԼՂ–ից 120 երեխա |