Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է![]() 14 ապրիլի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Այն անցնում է արտակարգ իրավիճակի պայմաններում։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել ապրիլի 12-ից` ժամը 22:00-ից սկսած մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ն ներառյալ: Մարտի 31-ի համապետական, այդ թվում՝ նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել անհրաժեշտ շեմը՝ ձայների կեսից ավելին, ինչն էլ հիմք էր դարձել երկրորդ փուլի անցկացման համար: 2-րդ փուլում պայքարում է երկու թեկնածու՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։ Ապրիլի 14-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103,637 քաղաքացի: Կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը՝ Երևանում: Ավելի վաղ Մայիլյանը արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին՝ նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում։ Մարտի 31-ին միաժամանակ կայացել են երկու համապետական նշանակության՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Վերջինիս արդյունքում ձևավորվել է յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը՝ բաղկացած 33 պատգամավորից: Նոր Խորհրդարանում ընդգրկված կլինեն «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը (16 մանդատ), «Միասնական հայրենիք» (9 մանդատ), Արցախի «Արդարություն» (3 մանդատ), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (3 մանդատ) և «Արցախի ժողովրդավարական» (2 մանդատ) կուսակցությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |