ՀՀ 8 քաղաքացի Վրաստանի տարածքով Սուդանից վերադարձել է Հայաստան![]() 14 ապրիլի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացու։ Այդ մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Երևանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել են Հայաստան»,- ասվում է գրառման մեջ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանումը, նրանց դիմավորումն ու օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխումը։ Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հատուկ չվերթով տարհանել էր ԱՄՆ-ից 79 վրացի և 35 հայ աշակերտի։ Մինչև այդ Դոհա չվերթն իր վրա էր վերցրել ամերիկյան կողմը, իսկ Դոհայից Թբիլիսի թռիչքն ապահովել էր Վրաստանի կառավարությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |