Շվեդական ռեստորան՝ մեկ հոգու համար![]() 1 մայիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Շվեդիայում կբացվի Bord för En (շվեդերենից թարգմանաբար՝ «սեղան մեկի համար») ոչ սովորական ռեստորանը։ Այն տեղակայված է շվեդական Ռանսեթեր քաղաքին հարակից մարգագետնում և, ըստ կոնցեպտի` կարող է օրը միայն մեկ հաճախորդի ընդունել, փոխանցում է CNN-ը: Նախագծի հեղինակները Լինդա Կարլսոնը և Ռասմուս Փերսսոնն են, որոնց մոտ ռեստորանի միտքը ծագել է՝ տարեց ծնողների անակնկալ այցից հետո։ Զույգը որոշել է հետևել սոցիալական հեռավորություն պահելու բոլոր կանոններին՝ տարեց հարազատների առողջությունը պահպանելու համար, իսկ նախկին շեֆ խոհարար Փերսսոնը պատրաստած ուտեստները պատուհանից փոխանցել է հարազատներին։ Բաց դաշտի մեջ գտնվող ռեստորանում կա մեկ ճաշասեղան ու աթոռ, և չկա մատուցող․ ուտեստը խոհանոցից այցելուի սեղանին է հասնում պարանին կապված զամբյուղով։ Զույգը պլանավորում է ռեստորանն աշխատեցնել մինչև օգոստոսի 1-ը։ Նրանք այցելուներին սպասում են՝ անկախ ֆինանսական կարգավիճակից․ հյուրերը կարող են վճարել այնքան, որքան անհրաժեշտ կհամարեն։ Ի տարբերություն Եվրամիության այլ երկրների՝ Շվեդիան կորոնավիրուսի տարաումը կանխելու համար խիստ սահմանափակումների չի գնացել։ Մարտի 27-ից հանրային միջոցառումներին կարող էին հավաքվել մինչև 50 հոգի, փակվել են գրեթե բոլոր կինոթատրոնները, թանգարանները և թատրոնները, չեղարկվել են սպորտային միջոցառումները։ Երկրում մայիսի 1-ի դրությամբ 21,000-ից ավելի վարակված կա, մահացել է 2653 մարդ։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |