ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ից ևս 4 մահ կա. Վարակման դեպքերն ավելացել են 121-ով

ՀՀ-ում մեկ օրում Covid-19-ից ևս 4 մահ կա. Վարակման դեպքերն ավելացել են 121-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 121-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասվում է ԱՆ հայտարարության մեջ։

Ապաքինվել է 36 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ Փաստացի բուժվողների թիվը 1393 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 24,942 անձ։.

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Տոմսերից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
---