Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն, մեքենաներում դիմակ չկրողները կտուգանվեն

Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն, մեքենաներում դիմակ չկրողները կտուգանվեն

PanARMENIAN.Net - Միջմարզային ճանապարհներին մայսի 27-ից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այդ անցակետերի նպատակն է, որ մեքենաների ուղևորները չերթևեկեն առանց դիմակների։ Վարչապետի խոսքով՝ հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ նրանից նույն ընտանիքի անդամներով են երթևեկել, թե ոչ։

Ոստիկանապետ Սարգսյանը հայտնել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 966 արձանագրություն։ Դիմակի բացակայության համար տուգանվել է 240 քաղաքացի, տրանսպորտում տուգանվել են 657–ը, որից 594-ը՝ տաքսիներում։

«Երեկ արդեն կազմվել է 69 արձանագրություն մարդատար ավտոմեքենաների նկատմամբ, որոնք երթևեկել են առանց պահանջների պահպանման»,- հայտարարել է Արման Սարգսյանը։

Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրության ընթացքում ՀՀ միջմարզային ճանապարհներին արդեն գործել են անցակետեր՝ մի քանի քաղաքներում և համայնքներում։

 Ուշագրավ