Հունիսի 4-ին Ռոստովից և Վորոնեժից թռիչքներ կլինեն Երևան

Հունիսի 4-ին Ռոստովից և Վորոնեժից թռիչքներ կլինեն Երևան

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանումը Երևան 12:30): Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հունիսի 4-ին կիրականացվի նաև Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանումը Երևան 19:20):

Պարետի ցուցմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուղևորների հարազատներին խնդրում են, անհարմարություններից զերծ մնալու նպատակով, չգնալ օդանավակայան։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի