ՀՀ-ում կորոնավիրուսի 515 նոր դեպք կա ու 15 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 515 նոր դեպք կա ու 15 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,524-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 515-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 170 դեպք կա, այլ պատճառով՝ 59։

«Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Ապաքինվել է ևս 27 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3454 է։

Փաստացի բուժվողները 6841-ն են։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 61,650 անձ։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները