Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել

Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել

PanARMENIAN.Net - Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսից 99%-ով պաշտպանող կտոր են ստեղծել։ Ըստ ընկերության՝ այդ հատկությունը կպահպանվի նույնիսկ բազմակի լվանալուց հետո, գրում է Reuters-ը։

Sonovia ընկերության բազմակի օգտագործման հակավիրուսային դիմակները պատված են ցինկի օքսիդի նանոմասնիկներով, որոնք ոչնչացնում են բակտերիաները, սնկերն ու վիրուսները, ինչը, ըստ գիտնականների՝ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածման կասեցմանը։

Փորձարկումներն անցել են Շանհայի Microspectrum (Weipu Jishu) լաբորատորիայում։ Առաջիկա շաբաթներին կտորն արդեն կարող է օգտագործվել բուժհաստատություններում կիրառվող տեքստիլի, անհատական պաշտպանության միջոցների, արտահագուստի արտադրության համար։

Ինչպես նշել է ընկերությունը՝ նոր կտորով արդեն հետաքրքրվում են Գերմանիայի և ԱՄՆ հիվանդանոցները։ Իսկ Իտալիայում արդեն մեկնարկել է հասարակական տրանսպորտում այդ կտորի կիրառման փորձնական նախագիծը, իսկ դրանից պատրաստված դիմակներն արդեն վաճառվում են։

Ավստրալական HygCen բժշկական լաբորատորիայում SARS-Covid-ին մոտ Vaccinia վիրուսի կիրառմամբ վերջին թեստի համաձայն, կտորը լավ արդյունք է ցույց տվել։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան