Ֆրանսահայ բժիշկ․ ՀՀ-ի հետ գործակցությունը կարող է տարիներ տևել

Ֆրանսահայ բժիշկ․ ՀՀ-ի հետ գործակցությունը կարող է տարիներ տևել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ ժամանած ֆրանսիացի բժիշկների գործակցությունը հայ մասնագետների հետ կարող է շարունակվել նաև հետագայում և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանը։

Փափազյանը ղեկավարում է հունիսի 23-ին Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը։

«Սա սկիզբ է մեծ գործակցության, որը, ըստ երևույթի, տարիներով կշարունակվի։ Մեծ սիրով կգործակցեմ հայ բժիշկների հետ ոչ միայան այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»,- հայտարարել է նա։

Մասնագետը նշել է, որ հայերն աշխատում են օրնիբուն և կոմպետենտ են իրենց գործում. ֆրանսահայ բժիշկը նաև հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 25,127-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 433 դեպք կա, այլ պատճառով՝ 143։ Առողջացածների ընդհանուր թիվը 13,297 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,254 է։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---