Ֆրանսիան պատրաստ է դիտարկել ՀՀ-ին 50-80 մլն եվրոյի պետվարկի տրամադրումը

Ֆրանսիան պատրաստ է դիտարկել ՀՀ-ին 50-80 մլն եվրոյի պետվարկի տրամադրումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը Հայաստանին, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց երկիրը դիմագրավում է 2020-ին: Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զորակցության նամակում։

Նվում է, որ Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աշխատանքի շրջանակում իրագործվելիք այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդելու ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա:

«Ցանկանում եմ հավաստիացնել Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մեջ: Միաժամանակ և Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, և երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին»,- ասվում է Մակրոնի նամակում։

Հունիսի 23-ին Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը ղեկավարող Մարսելի «Նորդ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լորան Փափազյանն ասել է, որ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ ժամանած ֆրանսիացի բժիշկների գործակցությունը հայ մասնագետների հետ կարող է շարունակվել նաև հետագայում և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում։

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի