Ադրբեջանում կորոնավիրուսի ռեկորդային՝ 544 նոր դեպք է գրանցվել

Ադրբեջանում կորոնավիրուսի ռեկորդային՝ 544 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 544 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական շտաբը։

Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 16,968-ի, ապաքինվածներինը՝ 9369-ի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 206 մարդ։

Բուժումը շարունակում է 7393 հիվանդ։

Համավարակի բռնկումից ի վեր երկրում ընդհանուր առմամբ 475,525 թեստավորում է անցկացվել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 10․2 մլն-ն, ավելի քան 505,000 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան