ԵՄ-ն մտադիր է սահմանը բացել միայն 14 երկրի քաղաքացիների համար

ԵՄ-ն մտադիր է սահմանը բացել միայն 14 երկրի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպական միություն մուտք գործելու սահմանափակումներն ամբողջությամբ չեն վերացվի, ըստ երևույթին՝ հուլիսի 1-ից ԵՄ-ն մուտքի հնարավորություն կտա միայն 14 երկրի քաղաքացիներ, փոխանցում է Deutsche Welle-ն՝ հավելելով, որ պաշտոնապես երկրների ցուցակը կհրապարակվի համաձայնության գալուց հետո։

Դիվանագետների խոսքով՝ ԵՄ մուտքի հնարավարություն կունենան Ալժիրի, Ավստրալիայի, Վրաստանի, Կանադայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռունադայի, Սերբիայի, Թաիլանդի, Թունիսի, Հարավսլավայի, Հրվ․ Կորեայի և Ճապոնիայի բնակիչները։ Չինացիներին ԵՄ մուտքի հնարավարություն կտրվի, եթե նրանք փոխադարձաբար վերացնեն իրենց երկիր եվրոպացիների մուտքի սահմանափակումը։

Կորոնավիրուսից խիստ տուժած երկրների բնակիչներին առայժմ ԵՄ մուտքի հնարավորություն չի տրվի։ Հայաստանը ևս դասվում է այդ ցանկին: Խոսքը նաև և մասնավորապես ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մասին է։ Այդ երկրներում վերջին 2 շաբաթվա տվյալով 100,000 բնակչի հաշվով 60-120,000 վարակի դեպք է գրանցվել։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 10․4 մլն-ը։ ՀՀ-ում վարակի հաստատված դեպքերի թիվը հունիսի 30-ի դրությամբ հասել 25,542-ի:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան