Ինքնաթիռում վարակվելու հավանականությունը ցածր է![]() 10 օգոստոսի 2020 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պարզել է, որ 2 ժամ տևող թռիչքի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու շանսերը 4300-ից 1 են, իսկ եթե ուղևորների մեջտեղում ազատ տեղ է թողնվում, 7770-ից՝ 1։ Թռչելն ինչ-որ չափով անվտանգ է նաև նրա համար, որ օդն անընդհատ թարմացվում է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Նշվում է՝ թեև հայտնի է, որ մարդկային կուտակումները փակ վայրում վտանգավոր են, ինքնաթիռները, գոնե մինչ այժմ, չեն եղել վիրուսի գերտարածման վայր։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ թռչելը լիովին անվտանգ է, քանի որ անվտանգությունը հարաբերական է և սուբյեկտիվ: Սակայն քանի որ սահմանափակումները շարունակվում են փոխվել, երկարատև համաճարակի պայմաններում պետք է մտածել ռիսկ-առավելություն հարաբերակցության տեսակետից։ Օգոստոսի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 19,863,850 դեպք է գրանցվել, մահացել է 731,453 մարդ, առողջացել՝ 12,121,027-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |