1700-ից ավելի վարակակիր 1 օրում՝ Գերմանիայում․ Ապրիլից ռեկորդային ցուցանիշ է![]() 20 օգոստոսի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում օգոստոսի 20-ի դրությամբ վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1707-ով, ապրիլից հետո սա վարակման ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Deutsche Welle-ն։ Գերմանիայում վարակակիրների մեծ թիվ է գրանցվում հատկապես երկրի հյուսիսային հատվածում, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում։ Փորձագետներն արդեն մատնանշում են վարակակիրների թվի աճ ամբողջ աշխարհում, եվրոպական մի շարք երկրներում ևս վարակակիրների աճ է նկատվում։ Գերմանայում կորոնավիրուսով վարակվածների աճը կապվում է քաղաքացիների՝ արձակուրդից վերադարձի, ինչպես նաև մեծ երեկույթների կազմակերպման հետ։ Կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել սահմանափակումների թուլացմանը, իսկ առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել չեղարկել առաջիկա դիմակահանդեսային սեզոնը։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայում պանդեմիայի սկզբից մահացել է 228,621 մարդ, առողջացել է 204,800 հոգի։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |