Թուրքիան միաժամանակ 13 պատվաստանյութ է մշակում

Թուրքիան միաժամանակ 13 պատվաստանյութ է մշակում

PanARMENIAN.Net - Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից երեքը դուրս է եկել կենդանիների փորձարկման փուլից: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ։

Օգոստոսի 20-ի դրությամբ 253,108 կորոնավիրուսի դեպք է գրանցվել Թուրքիայում, մահացել է 6039 մարդ։

Գերմանիան և Չինաստանը դիմել են Թուրքիայում 3-րդ փուլի փորձարկումներ անցկացնելու համար՝ ներկայացնելով նախակլինիկական փորձարկումների արդյունքները, իսկ Անկարան ցանկանում է սկզբից տեսնել ռուսական պատվաստանյութի նախակլինիկական արդյունքները։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---