Գրետա Թունբերգը վերադառնում է դպրոց![]() 25 օգոստոսի 2020 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը 1 տարի դադարից հետո վերադարձել է դպրոց։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ ուրախ է այդ կապակցությամբ։ «Իմ ակադեմիական տարին ավարտվեց, և ես այնքան ուրախ եմ դպրոց վերադառնալու համար», - գրել է նա։ Հուլիսին Թունբերգը ստացել էր Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի՝ հանուն մարդասիրության տրվող առաջին մրցանակը՝ շրջակա միջավայրի բարելավման համար պայքարում վստակի համար։ Նա որոշել է մրցանակի հետ տրվող 1 մլն եվրոն հատկացնել վատ էկոլոգիայից տուժած մարդկանց և դրա դեմ պայքարող էկոկազմակերպություններին։ Նա համաշխարհային ճանաչում է ստացել 2019-ին ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովին ելույթ ունենալուց հետո։ Նույն տարում նա Time հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Դպրոցահասակ ակտիվիստը 2018 թվականից՝ 15 տարեկան հասակից, Շվեդիայում բողոքի ակցիաներ է իրականացրել՝ երկրի իշխանությունների ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա հրավիրելու նպատակով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |