KFC-ն հրաժարվել է «Մատներդ հետը կուտես» կարգախոսից․ Պատճառը կրկին կորոնավիրուսն է25 օգոստոսի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Արագ սննդի KFC ռեստորանների ցանցը որոշել է հրաժարվել «Մատներդ հետը կուտես» (Finger Lickin' Good) կարգախոսից՝ կորոնավիրուսի պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Կարգախոսն օգտագործվել է վերջին 64 տարվա ընթացքում, սակայն այժմ այն տեղին չէ, կարծում են ընկերությունում։ «Մենք որոշել ենք ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Եզակի իրավիճակում ենք հայտնվել՝ ունենք նշանային կարգախոս, որը համահունչ չէ ընթացիկ իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը խոստանում է, որ դա չի անդրադառնա հավի և մյուս սննդատեսակների համի վրա։ Ընկերությունը խոստացել է վերականգնել կարգախոսը հենց որ հնարավոր լինի։ KFC-ի գլխամասն ամերիկյան Լուիզիանայում է։ Ընկերությունը 1930-ին հիմնել է Հարլանդ Սանդերսոնը։ Ցանցն ավելի քան 20,000 առևտրի կետ ունի աշխարհի 130 երկրում։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |