Հրեաներն այլեւս չեն խոչընդոտելու ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը10 փետրվարի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երկու լուրջ սպառնալիքներ կան, որոնց հետ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք կարող են բախվել թուրք - ամերիկյան հարաբերությունները: Առաջինը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւի ընդունումն է, երկրորդը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արարքը Դավոսում: Այդ մասին հայտնեց Ամերիկա-թուրքական խորհրդի նախագահ Ջեյմս Հոլմսը: «Որքան Թուրքիան եւ արաբական երկրները ողջունել են Էրդողանի արարքը, նույնքան բացասաբար են դրան վերաբերվել ԱՄՆ-ում, մասնավորապես` Ամերիկայի հրեական համայնքը, որը միշտ օժանդակել է Թուրքիային: Այժմ Անկարան այլեւս կորցրել է ԱՄՆ հրեական համայնքի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում: ԱՄՆ հրեաներն այլեւս ջանքեր եւ էներգիա չեն ծախսելու, որպեսզի թույլ չտան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կամ նրա ճանաչումը նախագահ Բարակ Օբամայի կողմից»,- նշեց դեսպանը, գրում է թուրքական Hurriyet թերթը:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: Մինչեւ 2008թ. դեկտեմբերը Թուրքիան եւ Իսրայելը ռազմավարական գործընկերներ եւ դաշնակիցներ էին տարածաշրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |