Մոնրեալում Կոմիտասի հուշարձանն է բացվել

Մոնրեալում Կոմիտասի հուշարձանն է բացվել

PanARMENIAN.Net - Կանադական Մոնրեալում բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը, ասվում է երկրի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մկրտիչ Թարաքչյանն է:

«Հայ ժողովրդական երգի հայրը վերապրեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեկան տառապանքին չդիմացավ։ Նրա շնորհիվ մեր հազարավոր ժողովրդական երգեր փրկվեցին Հայոց ցեղասպանությունից»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Փարիզում պղծել էին Կոմիտասի հուշարձանը, որը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում 2003-ին։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել էր արձանի պղծումը, այն ժխտողականության դրսևորում անվանելով «մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---