Բժշկական առցանց հարթակ է ստեղծվել 8 սեպտեմբերի 2020 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Գործարկվել է նոր և անվճար բժշկական հարթակ (Doctor Yan), որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝ • նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին, • կարդալ բժշկի կենսագրությունը, • տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները, • տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին, • առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար: Հարթակը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթների համար: Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝ • գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար, • տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը, • օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն, • քայլել ժամանակին համընթաց: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ |