Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել․ 12 տուժած կա

Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել․ 12 տուժած կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։11-ին, Մ4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են Ford մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։

12 մարդ է տուժել։ ՃՏՊ-ն եղել է Ծովագյուղի խաչմերուկում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել է Սևանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---