Հայ և ռուս օդաչուներն օդային «մարտի» են բռնվել վարժանքի շրջանակում 8 սեպտեմբերի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանի օդաչուները համատեղ թռիչքային մարտավարական վարժանք են անցկացրել մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։ Հայաստանի ԶՈւ օդաչուները ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով պայմանական վերատեղակայում են իրականացրել պահուստային օդակայանում։ Օդաչուները Միգ-29, ՍՈւ-30ՍՄ կործանիչներով և ՍՈւ-25 գրոհիչներով Ալագյազ զորավարժարանում ցամաքային թիրախների ոչնչացման հատուկ թռիչքային առաջադրանքներ են կատարել՝ թիրախավորելով պայմանական հակառակորդի զրահատեխնիկան, վարժանքներ են կատարել՝ խուսանավելով պայմանական հակառակորդի գրոհիչ և կործանիչ ավիացիայից։ Օդային «մարտից» հետո ինքնաթիռները վայրէջք են կատարել Գյումրիում։ Համատեղ վարժանքին մասնակցում է մոտ 500 զինծառայող երկու երկրից և մոտ 50 միավոր մարտական տեխնիկա։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ |