ԵՄ-ն ու ԱՀԿ-ն 10,000 ՊՇՌ թեստ են փոխանցել ՀՀ-ին. Ճշգրիտ պատասխան՝ 75 րոպեում![]() 9 սեպտեմբերի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ Covid-19-ի ախտորոշման համար: Թեստերը պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների, տեղեկացնում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը։ ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել Covid-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Թթվածնի խտացուցիչները Covid-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է Covid-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար: Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար: Covid -19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին վիրուսի դեմ պայքարում: Հունիսի 20-ին ԱՀԿ-ի և ԵՄ-ի համաֆինանսավորմամբ Հայաստան են ժամանել մի խումբ փորձագետներ՝ հակահամաճարակային արձագանքմանն ուղղված միջոցառումների ընդլայնմանն աջակցելու նպատակով: Հուլիսի 1-ին հանձնվել է 10,000 ՊՇՌ թեստ՝ թեստավորման հնարավորությունը մեծացնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |