Հրանտ Դինք հիմնադրամի մրցանակակիր է դարձել Թուրքիայում ձերբակալված Քավալան

Հրանտ Դինք հիմնադրամի  մրցանակակիր է դարձել Թուրքիայում ձերբակալված Քավալան

PanARMENIAN.Net - Հրանտ Դինք հիմնադրամի միջազգային մրցանակաբաշխության 2020թ․ մրցանակակիներ են դարձել Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան և գործարար Օսման Քավալան և եգիպտացի կանանց իրավունքների պաշտպան Մոզն Հասանին, տեղեկացնում է Ahval-ը։

Մրցանակաբաշխությունն անցկացվել է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։

Քավալան բանտից գրած նամակում նշել է, որ ինքն ու «մյուս հայտնի կալանավորները բանտում են հայտնվել Թուրքիայում օրենքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով»:

Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կալանավորվել է երկրորդ անգամ։

Նա ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Քավալան կալանավորվել էր 2017-ի դեկտեմբերին, մեղադրվում էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը։ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան