Սիմոնյանը խոչընդոտել է Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառն ԱԺ դահլիճ բերելուն

Սիմոնյանը խոչընդոտել է Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառն ԱԺ դահլիճ բերելուն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ բերել ԱԺ նիստերի դահլիճ:

Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձել են պաստառը տանել դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացել է դրա գրությանը, ապա հորդորել անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ, տեղեկացնում է Gala-ն։

Դրանից հետո պատգամավորները փորձել են ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրել են Գորգիսյանին:

«Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել՝ ինչ է գրված, որ ըստ այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,- ասել է Գորգիսյանը:

Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս է եկել Արարատ Միրզոյանը և խոստացել, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ է տրվել ներս մտնել պաստառով:

 Ուշագրավ
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը
Պատգամավորների՝ ՍԴ մասին պատկերացումները չեն համընկել և որոշ դեպքերում անընդունելի են եղել Ավետիսյանի համար։
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն