Պետտուրքի արտոնություն` պահուստային տրանսպորտին․ Նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

Պետտուրքի արտոնություն` պահուստային տրանսպորտին․ Նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ուղևորափոխադրումներով զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:

Պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում ու փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացել է 119 կողմ ձայն:

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները և անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ։

Ըստ Դալլաքյանի՝ Պետական տուրքի մասին օրենքը սահմանում է, որ միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետտուրքի հաշվարկման հիմք է ընդունվում ամսվա ընթացքում երթուղին սպասարկած ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը:

Ընդ որում, այն չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից:

Օրինագծի ընդունման դեպքում էականորեն բարձրանում է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը