ՌԴ-ն սկսում է թռիչքները դեպի ԵԱՏՄ երկրներ, բացի Հայաստանից

ՌԴ-ն սկսում է թռիչքները դեպի ԵԱՏՄ երկրներ, բացի Հայաստանից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները Եվրասիական տնտեսական միության երեք երկրի՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը դեռ չի վերսկսվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵԱՏՄ կազմում են ՀՀ-ն, ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։

Սեպտեմբերի 27-ից ՌԴ-ն նաև կվերսկսի միջազգային թռիչքները Հրվ. Կորեայի հետ։ Դեպի Սեուլ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ։

Հրվ. Կորեան չի փակել երկրի օդային տարածքը կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն պակասել են թռիչքները՝ վարակի և աշխարհում ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով։

ՌԴ-ում սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն տարբեր երկրներից քաղաքացիների մուտքը Ռուսաստան ապահովող թռիչքները։ «Աերոֆլոտը» համավարակի ընթացքում նման 580 չվերթ է իրականացրել՝ տեղափոխելով 92,000 ուղևորի։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---