ԼՀԿ-ն տեղյակ չէ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի համատեղ հանրահավաքից

ԼՀԿ-ն տեղյակ չէ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակի համատեղ հանրահավաքից

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղյակ չի եղել ՀՅԴ, «Հայրենիք» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքից, որն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին։

«Չգիտեմ, թե ինչ օրակարգով են հանրահավաք հրավիրել: Ես բազմիցս ասել եմ, որ մենք գործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություն ենք ունենում, երբ մեր օրակարգերը համընկնում են: Կարծում եմ՝ այստեղ նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են անցկացնում»,- ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ կհետևի դրան։

Ավելի վաղ ստեղծվել էր ընդդիմադիր ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության աշխատանքային խումբ։ Ուժերը հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրել են համապետական հանրահավաք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---