Կոնգրեսական․ Հայ համայնքի դեմ ատելությունը չպետք է հանդուրժել

Կոնգրեսական․ Հայ համայնքի դեմ ատելությունը չպետք է հանդուրժել

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook-ում արձանագրել է, որ ԱՄՆ-ում հայկական համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունները դժբախտաբար աճում են, և դրանք չպետք է հանդուրժել։

Նա անդրադարձել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի վրա կրակոցին․ «Մենք բոլորս միասին կանգնած ենք՝ դատապարտելու համայնքի դեմ զզվելի և ատելությամբ լի հարձակումները»:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցից հետո հայ համայնքի կենտրոնններում պատահած միջադեպերը սկսել է դիտարկել և հետաքննել որպես հանցագործություններ ատելության հողի վրա:

Սեպտեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում կրակել էին հայկական դպրոցի ուղղությամբ։ Կրակոցն արձանագրել էին տեղում հերթապահող ոստիկանները, որոնք տարածքում հերթապահություն էին անում հուլիսին ադրբեջանցիների կողմից դպրոցի պատերին հակահայկական գրաֆիտներ թողնելուց հետո։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին քաղաքում հրկիզել էին նաև հայկական եկեղեցուն պատկանող շենքը։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում էին ազգամիջյան բախումների։

Photo: Alex Wong/Getty Images
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---