Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մշակվող չինական պատվաստանյութերի կիրառումը

Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մշակվող չինական պատվաստանյութերի կիրառումը

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանի դեսպան Տյան Էռլոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ ՀՀ առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա գործակցության հնարավորությունը:

Նախարարը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը Covid-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում: Հաջողություն մաղթելով դեսպանի հետագա գործունեությանը` Թորոսյանը վստահություն է հայտնել, որ ՉԺՀ նոր դեսպանի հետ արդյունավետորեն կշարունակվեն գործակցության երկկողմ ծրագրերը:

Ըստ առկա տեղեկությունների՝ Չինաստանում արդեն 6 պատվաստանույթ կա, որոնք հասել են կլինիկական փորձարկումների փուլին։ Չինացի մասնագետները հետազտությունները սկսել են երկրում առաջին բռնկումից, սակայն մարդկանց շրջանում փորձարկման համար արտոնվել են միայն ռեկոմբինանտային և ապաակտիվացվածները։

Ենթադրվում է, որ չինական ապակտիվացված առաջին պատվաստանյութը կարող է շուկա մտնել 2020 թվականի վերջին։ Այն փորձարկումների վերջին փուլն է անցնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նախատեսվում է, որ դրա երկու դեղաչափը կարժենա $144։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---