ԶԼՄ-ներ․ Լուկաշենկոյի երդմնակալությունը գաղտնի է անցկացվել

ԶԼՄ-ներ․ Լուկաշենկոյի երդմնակալությունը գաղտնի է անցկացվել

PanARMENIAN.Net - Բելառուսում կայացել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով 6-րդ անգամ նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Դրան մասնակցել է մի քանի հարյուր մարդ: «ՌԲԿ»-ի փոխանցմամբ՝ Բելառուսի իշխանությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահել երդման արարողության ամսաթիվը։

Tut.by հարթակը գրել էր, որ նույնիսկ որոշ նախարարներ չեն իմացել երդմնակալության օրվա նշանակման մասին, թեև, օրինակ, 2015-ին Լուկաշենկոյի երդման արարողությանը մասնակցել էր մոտ 1000 մարդ՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, օտարերկրյա հյուրեր: https://news.tut.by/economics/701477.html

Օրենքով նախագահը պետք է ստանձնի իր պաշտոնը ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում: Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել էին օգոստոսի 9-ին, վերջնաժամկետն ավարտվելու էր հոկտեմբերի 9-ին:

Բելառուսում ՌԴ դեսպանությունից նույնպես հրավեր չեն ստացել՝ մասնակցելու արարողությանը․ նրանց տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանն առհասարակ չեն հրավիրվել դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---