Ծառուկյանի ոսկու հանքի շահագործման խախտումների գործը դատախազությունում է23 սեպտեմբերի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Ըստ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռնը» 2011-ից Մղարթի ոսկու հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները: Հանքարդյունաբերական համալիրը շահագործվել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն: Այս առթիվ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրություն է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքներին նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղարկված գրությամբ նախարարն առաջարկել է գլխավոր դատախազին հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշվածը և դրանց տալ համապատասխան ընթացք։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |