ՀՀ դեսպան․ Թուրքիան մոտ 4000 սիրիացի գրոհային է տեղափոխել Ադրբեջան![]() 28 սեպտեմբերի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհային է տեղափոխել Ադրբեջան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ այդ ստորաբաժանումներն արդեն մասնակցում են Արցախի դեմ ռազմական գործողություններին։ «Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհային է տեղափոխել Ադրբեջան․․․ Նրանց նախապատրաստում են գրոհայինների ճամբարներում»,- ասել է նա։ Տողանյանը հավելել է, որ այդ խմբերի անդամների ազգային պատկանելությունը դժվար է որոշել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Photo. RIA Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |