Ինչպես հեռացնել համակարգչից Թուրքիայի կողմից վերահսկվող CA Certificate-ները![]() 29 սեպտեմբերի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է համակարգիչերից հեռացնել թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող CA Certificate-ները, քանի որ դրանք կարող են կիբերհանցագործության պատճառ դառնալ, փոխանցում է ArmSec Foundation-ը։ Ընկերությունը նշել է թուրքական CA Certificate-ների հեռացման քայլերի հաջորդականությունը տարբեր բրաուզերներում։ Հեռացման քայլերի հաջորդականությանը կարելի է ծանոթանալ հղումով: «Քանի որ թուրքական իշխանությունները հովանավորում են պատերազմական գործողությունները Հայաստանի ամբողջ տարածում, բացառված չէ, որ Թուրքիան կդիմի նաև կիբերհանցագործության և հակառակորդի կիբերուժերին, կտրամադրի թուրքական CA Certificate-ների կողմից հավատարմագրված Certificate-ներ հայտնի կայքերի, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Google-ը` աշխատանքը խաթարելու համար»,- գրել է կարճ ձեռնարկը պատրաստած մասնագետներից մեկը։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մելիքյանը ներկայացրել է ՝ ինչպես հեռացնել թուրքական սերտիֆիկատները Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներից։
Քայլերի հաջորդականությունը` Firefox-ի համար՝ Քայլերի Հաջորդականությունը Chromium-ի համար Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը հովանավորվում է Թուրքիայի կողմից։ Այս մասին արդեն հայտարարել է Արցախի նախագահն ու գրել միջազգային մամուլը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |