Թուրքիան մտադրված չէ հետեւել որեւէ մեկի ցուցումներին, հայտնել է Էրդողանը16 փետրվարի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Դավոսում կատարվածից հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել, որ Թուրքիան կորցրել է իր միջնորդի դերը Մերձավոր Արեւելքում, միայնության մեջ է մնացել եւ նրա գործունեությունը ոչ արդյունավետ է դառնում»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ավելացնելով, որ Թուրքիան ոչ մի խնդիր չունի տարածաշրջանում իր տեղը ընտրելու հարցում: Վարչապետի խոսքով, Թուրքիան հստակ նպատակներ եւ ուղղություններ ունի:«Ոչ ոք չպետք է փորձի ճնշել Թուրքիային բազմակողմանի հարաբերություններում եւ սահմանափակել նրա հնարավորությունները: Թուրքիան մեծ երկիր է, որը չի կարող սահմանափակվել որեւէ շրջանակներով»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ոչ մի կառավարություն չի սպասելու զանազան երկրների ցուցումներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Գազայի սեկտորի «Ձուլած արճիճ» գործողության հետ կապված ելույթից հետո: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Caucasus Heritage Watch. Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023-ի աշնանից աճել է 75%-ով Առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում Փաշինյանը ցավակցել է Պուտինին․ ՀՀ–ն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում Նշվում է նաև, որ Երևանը խստորեն դատապարտում է Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունը 20 մլն դրամ` աղետից տուժած բնակիչներին Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ |