Արիության մեդալ՝ 3 զինծառայողի![]() 2 հոկտեմբերի 2020 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։ «Արիության համար» մեդալով են պարգևատրվել ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը: Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրամանագրով լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը պարգևատրվել էր «Ոսկե արծիվ» շքանշանով և ստացել Արցախի հերոսի կոչում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |